Կիրկորովի պարտքերը մեկ ամսում կրկնապատկվել են

Ֆիլիպ Կիրկորովի պարտքերը ամիսների ընթացքում աճում են. արտիստը, որը «Мутабор» ակումբում մասնասնակցել էր Իվլեեւայի երեկույթին, այժմ Դաշնային հարկային ծառայությանը պարտք է 12 միլիոն ռուբլի, հայտնում է Baza-ն։

Ընդամենը մեկ ամիս առաջ Կիրկորովի պարտքը կազմում էր 5,5 միլիոն ռուբլի, սակայն այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։

Սակայն արտիստը, դժվար, վախենա նման պարտքից։ Համերգների կազմակերպիչ Թավրիզ Շահիդիի խոսքով, այնպիսի մակարդակի աստղերը, ինչպիսին Կիրկորովն է, 45 րոպեանոց ելույթի համար ստանում են 7-ից 10 միլիոն ռուբլի։

Share This