ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 12 թեկնածուի նկատմամբ ազատությունից զրկելու միջնորդությունները, ձերբակալվել է Վահե Եղիազարյանը
Պատգամավորի 13 թեկնածուի վերաբերյալ ԿԸՀ են ներկայացվել ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ը բավարարվել է, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում: Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն (Վահե Եղիազարյան` «Ուժեղ Հայաստանի» թեկնածու). դատախազություն
