Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ին
Երևան քաղաքում հուլիսի 17-18-ի և 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 17-21-ին երեկոյան՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 17-19-ին՝ գիշերը և կեսօրից, իսկ 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկն կնվազի 3-5 աստիճանով։
