Կապույտ վառելիքը հասավ Շամլուղ և Նեղոց համայնքներ
Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ և Նեղոց բնակավայրերում գազ ունենալը երազանքի էր նման։ Տասնամյակներ շարունակ մարդիկ սպասել են, թե երբ է կապույտ վառելիքն իրենց տուն հասնելու։ Հիմա արդեն փայտն ու գազի բալոնները շատ ընտանիքների համար անցյալում կմնան։
Բայց հատկապես տարեցները կշարունակեն կենցաղավարել նախկինի պես՝ ամռանն էլ ձմռան պես փայտ վառելով։
