Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ ընտրություններից առաջ իշխանության խոստումները գյուղացուն աջակցելու և եվրոպական շուկա մտնելու մասին հերթական դրժված խոստումներին են միանում։ Թերթը հիշեցնում է, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարել է՝ լոգիստիկան թանկ է, հեռավորությունը մեծ, և եվրոպական շուկան հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար հարմար չէ։
Նշվում է, որ այն գներով, որոնցով արտադրանքը իրացվում է Ռուսաստանում, Եվրոպայում դա անհնար է, և երբեմն հայկական միրգը ու բանջարեղենը այնտեղ վաճառվում են 2–3 անգամ ավելի էժան։ Արդյունքում, ըստ թերթի, հողագործը զրկվում է բարձր եկամուտ ապահովող ավանդական շուկայից՝ ստանալով ոչ շահավետ ու խիստ պահանջկոտ ուղղություն։
