Խերսոնում «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո 1 գյուղ անցել է ջրի տակ (լուսանկարներ)

Խերսոնի շրջանի Կորսունկա գյուղը «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո ամբողջությամբ անցել է ջրի տակ, ասել է Նովայա Կախովկայի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը, գրում է Gazeta-ն։

Նա հավելել է, որ բնակչության շրջանում տուժածներ չկան, քանի որ ամբարտակը փլուզվել է հինգ ժամվա ընթացքում։

Ավելի վաղ Լեոնտևը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, յոթ մարդ անհետացել է «Կախովսկայա» ՀԷԿ-ից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։

Խերսոնի շրջանում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը։ Տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոնն ու Նոր Կախովկան, հեղեղվել են ջրով։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում ամբարտակը քանդելու մեջ։

   
Share This