Խաչատուր Սուքիասյանը կհիմնադրի <<Հայկական ներուժ>>անվանումով կուսակցություն
Խաչատուր Սուքիասյանի Սերժ Սարգսյանի մասին հայտարարությունները պատահական չեն։
Նշվում է, որ այս ամենը նախերգանք է՝ Խաչատուր Սուքիասյանի՝ քաղաքական դաշտ մուտք գործելու համար։
Գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդիպում է տարբեր անձանց հետ հետ, «կամուրջներ» ստեղծում քննարկում է հասարակական-քաղաքական գործունեության վերսկսման հնարավորության հարցը։ Փորձում է գտնել ֆորմատը, որով նա կվերադառնա քաղաքանություն։
Ապագա կուսակցության տարբեր անուններ են շրջանառվում, ամենահավանականը՝ »Հայկական ներուժ» տարբերակն է։
Նշվում է, որ կուսակցության խաղաքարտը լինելու է տնտեսական ռեֆորմների ուրույն հայեցակարգերի մշակումն ու ներկայացումը։
Հիշեցնենք, որ շրջանառվում էր նաև նրա՝ Գերմանիա մշտական բնակության մեկնելու տեղեկությունը, այդուհանդերձ, սա, հավանաբար, հնարք սեփական քաղաքական գործունեության վերսկսման թեմայից շահագրգիռ անձանց ուշադրությունը շեղելու համար։
