Խաղալիք ատրճանակով խանութ է թալանել
Ռուսաստանի Նովոսիրբիրսկի մարզում տղամարդը ենթադրաբար զինված լինելով խաղալիք ատրճանակով կարողացել է խանութ թանալել։ Այս մասին հայտնում է Նովոսիբիրսկի մարզային ՆԳ վարչությունը։ Ըստ հրապարակման, ենթադրյալ հանցագործը եղել է 54 տարեկան։ Գողացել է երկու սրվակ կանացի օծանելիք եւ մեկ տուփ պելմենի։ Կասկածյալին արդեն ձերբակալել են իր տանը; Տղամարդն ասել է, որ գողացված պելմենիները կերել է, իսկ կանացի օծանելիքները՝ խմել։ Տղամարդուն սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում։
