«Լյուցիֆեր, Դոնաթելլա, Եվրոպա». Ռուսաստանում առաջարկել են թույլ տալ անչափահասներին փոխել անսովոր անունները

Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ») դիմել է ՌԴ աշխատանքի նախարարությանը՝ առաջարկելով օրենսդրորեն թույլատրել անչափահասներին փոխել անսովոր անունը նույնիսկ առանց ծնողների թույլտվության։ Կուսակցությունը վստահ է, որ դա թույլ կտա երեխային խուսափել հալածանքներից՝ գրում է «Коммерсантъ»-ը։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է դիտարկել երեխայի՝ հալածանքի պատճառով չափահաս դառնալուց առաջ իր անունը փոխելու իրավունքը օրենսդրորեն ամրագրելու հնարավորությունը, նույնիսկ եթե ծնողները չեն աջակցում այս որոշմանը»,- հրատարակությունը մեջբերում է պատգամավորի խոսքը։

Կուսակցության տվյալներով՝ միայն Մոսկվայում 7 հազար երեխայի անվանել են անսովոր անուններով, այդ թվում՝ Լյուցիֆեր, Դոնաթելլա, Եվրոպա, Սախար և Կիտ։

Ծնողները իրենց երեխաների անունները վերցնում են նաև խաղի հերոսներից. մայրաքաղաքում կարելի է հանդիպել Ինվոկերին, Միրանային, Լունարային: Այդպիսի երեխաները բախվում են ծաղրի և հալածանքի, ինչը կարող է ազդել երեխայի ինքնագնահատականի վրա, առաջացնել սթրես և սոցիալական մեկուսացում։ Ծնողները միշտ չէ, որ հասկանում են երեխայի անհանգստության պատճառը՝ հրաժարվելով ընդառաջ գնալ նրան կես ճանապարհին և թույլ չտալով փոխել իր անունը։

Share This