Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած տոնական ընդունելությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած տոնական ընդունելությանը:
«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների տոնական ջերմ ընդունելությանը: 2024 թվականին սպասում ենք Հայաստան-ԱՄՆ ավելի ամուր համագործակցություն»,- գրել է դեսպան Մակունցը X -ում։

