Լիաննա Մանուկյանը գրում է.Նոր նշանակում Բարգավաճ Հայաստան Կուսակցությունում

Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ Գյումրու ԲՀԿ Կանանց Խորհրդի նախագահ է ընտրվել իմ լավ ընկեր Հասմիկ Վիրաբյանը։
Նորություն չեմ ասի, եթե խոսեմ ԲՀԿ-ում խելացի եւ աշխատասեր կանանց մասին։
Հասմիկն իր մեջ ունի գյումրեցիներին հատուկ ջերմություն ու խարիզմա, լավ գիտի իր աշխատանքն ու իրեն վստահված բոլոր գործերն անում է բարձր մակարդակով։
Վայելում է մարդկանց սերն ու հարգանքը, որը վաստակել է տարիների ընթացքում։
Գագիկ Ծառուկյանը մշտապես կարեւորում է հատկապես կանանց ներգրավվածությունը քաղաքական ոլորտում ու մեր թիմում։
Շիրակի մարզում բնակվող կանայք ովքեր ցանկանում են ի նպաստ մեր երկրի աշխատել առաջարկում եմ կապ հաստատել մեր Հասմիկի հետ։
Շնորհավորում եմ Հասմիկ ջան ու մաղթում արգասաբեր աշխատանքային գործունեություն։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )