Իրանում զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա

«Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) սուննի կազմակերպության անդամները հարձակվել են Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա։

Այս մասին ԻՌՆԱ-ին հայտնել է փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։

«Վերջերս ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Ռասկայի և Չաբահարի ոստիկանական բաժանմունքների վրա»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով, այս պահին իրավիճակը վերահսկվում է, լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։

Share This