Իրանն առաջին ռազմական արբանյակն է արձակել տիեզերք

Իրանն իր առաջին ռազմական արբանյակը բարեհաջող տիեզերք է արձակել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իրանական Tasnim գործակալությանը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ «Նուր» («Լույս») կոչվող արբանյակը «Կասեդ» երկաստիճան հրթիռակրի միջոցով ապրիլի 22-ի առավոտյան դուրս է բերվել 425 կիլոմետրանոց ուղեծրի վրա:

Արբանյակը տիեզերք է արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից:

Իրանի՝ ռազմական արբանյակ արձակելու նախորդ փորձերն անհաջող են եղել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )