Իրանի դեսպանատունը՝ «Եվրատեսիլում» Հայաստանի դրոշի շուրջ միջադեպի մասին․ Ոչ ոք չի կարող փոխարինել Հայաստանի դրոշը
ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։
«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,- ասված է ՀՀ-ում Իրանի դեսպանության X-ի էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանն ու Ադրբեջանը նույն դրոշի ներքո է ներկայացրել մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ։

