Իսկ երբ կսկսի Նիկոլն իրեն նույնացնել Նապոլեոնի հետ

Այլեւս չենք զարմանա, եթե ՀԴՄ-ների ստատուսից հետո Նիկոլ Փաշինյանն օրինակ ստատուս գրի, որ առավոտյան ատամներն է լվացրել, մածուկ է օգտագործել ատամի, կամ ոտքերի եղունգներն է կտրել, ականջներն է մաքրել։ Չենք զարմանա, եթե օրինակ մի օր նա ինչ որ ռեստորանի զուգարանում դրված զուգարանի թղթի որակից դժգոհի։ Նորմալ է։ Եթե անկեղծ, ապա ավելին սպասել էլ պետք էլ չէ։ Մարդը վերջնականապես դատապարտված է կործանման։ Իսկ երբ այս ողջ թեմատիկան ավարտվի, նա կբերաբացի Ավարայրի ճակատամարտում հայերի կրած բարոյական հաղթանակի գործը, կփորձի թերություններ գտնել Գրիգոր Լուսավորչի գործունեության մեջ, կորոշի, որ նույնիսկ Քրիստոսի երկրային քարոզչությունը կարելի էր ավելի լավ կազմակերպել։ Վերջում էլ, եթե համապատասխան հաստատությունները չզբաղվեն, կրակ կվառի եւ դրա ֆոնին կսկսի բանաստեղծություններ կարդալ ու հիանալ ինքն իրենով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )