Իշխանությունների դատաիրավական բարեփոխումների ոլորտում դեռ <<ճակատամարտեր>> են սպասվում

Մոտ 10 օր շարունակ իշխանությունները ցնծությամբ հայտարարեցին, որ սկզբունքային համաձայնություն է կայացել իրենց ու Վենետիկի հանձնաժողովի միջեւ դատաիրավական բարեփոխումների հարցի շուրջ, որը կարելի է նաեւ ընթերցել որպես՝ Հրայր Թովմասյանի չեղոքացում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց ձեւակերպմամբ։ Մասնագիտական վերլուծությունները եւ գնահատականները, սակայն բերել են այլ եզրակացությունների։ Պարզվում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային սխեմայի վերաբերյալ դիտարկումները մի փոքր այլ են, որոնք ներկայացնում ենք ամփոփ տեսքով, հիմնվելով առկա վերլուծությունների վրա։ Այսպես, ուրեմն • Վաղ կենսաթոշակային սխեման ոչ թե ողջունելի է, այլ՝ սկզբունքորեն թույլատրելի (արգելող չափանիշների բացակայության պատճառով), սակայն օրենսդիրը պետք է գտնի այնպիսի լուծումներ, որոնք կփարատեն Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած մտահոգությունները․ • Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ելակետն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն միևնույն կարգավիճակը՝ անկախ այն բանից, թե երբ և ինչ ժամկետով են նրանք նշանակվել (60-րդ կետի 1-ին նախադասություն): Ցանկացած լուծում պետք է ելնի նրանից, որ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն կարգավիճակը, և հետևաբար՝ վաղ կենսաթոշակի առումով նույնպես, պետք է օգտվեն հասար հնարավորություններից․ • Ներդրվելու պարագայում՝ վաղ կենսաթոշակի սխեման պետք է լինի իրապես կամավոր, այսինքն․ – առանց որևէ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշման, – այն չպետք է նպատակ ունենա ազդել քննվող գործերի ելքի վրա։ • Այս սխեման չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությունը․ • Վաղ կենսաթոշակային սխեման չպետք է օրվա քաղաքական մեծամասնությանը հնարավորություն տա ձևավորելու իրենց հաճո Սահմանադրական դատարան․ • Վաղ կենսաթոշակային սխեման ներդնելու պարագայում, Նախագիծը պետք է վերանայվի, այնպես, որպեսզի համապատասխանի վերոնշյալ բոլոր պահանջներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )