Իշխանությունը դիվահար է լինում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից
Արդեն մեկ ամսից ավելի է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը հաջակցություն Տավուշում տեղի ունեցող միակողմանի զիջումների անհնազանդության ակցիաներ է իրականացնում Հայաստանի բոլոր բնակավայրերում։Շարժման առաջին իսկ օրերին իշխանականները քմծիծաղով հայտարարում էին, որ հրապարակում այնուամենայնիվ չկա մարդկանց այն քանակը, որն անհրաժեշտ է իշխանափոխության հասնելու համար։Իսկ թե որքա՞ն պիտի լինի այդ քանակը, իրենք էլ չգիտեն այդ հարցի պատասխանը։ Իշխանությունը տևական ժամանակ լծվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարկաբեկմամբ ու Սրբազանին թիրախավորելու «սուրբ» գործով։ Պարզվեց Սրբազանը որդիներ ունի, որոնց ազատել է բանակից, հետո իրենց սրտի ԶԼՄ-ներով տարածվեց, որ Սրբազանը գործակալ է։Թերևս զավեշտալին այն է, որ իշխանությունները խճճվում էին իրենց իսկ ստերի մեջ։Վախերից ծնված նրանց այս ստերը որքան աղմուկ էին հանում, նույն արագությամբ էլ մարում էին ու հերթական անգամ ապացուցելով, որ իրենք սպառված են, իրենք անգամ պրոպագանդելու հարցում են սնանկ։Չնայած իշխանության ցինիկ ձևակերպումներին, սոցցանցային «հեռահար» պատերազմներին`նրանք վախեցած են, թերևս լավագույն ապացույցը մայիսի 28-ին Սարդարապատում եղավ, երբ ոստիկանները թույլ չէին տալիս, որպեսզի Վեհափառ հայրապետը մուտք գործի Սարդարապատի հուշահամալիր։
