Ինքնասպանություն է կանխվել

Ապրիլի 6-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Աէրացիայի կամրջի վրա մի տղամարդ անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և համայնքային ոստիկաններ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը։

Share This