Ինչ տեսանյութ է ցույց տվել ռեկտորը ՈՒԽ նախագահին

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Մենք գրել էինք, որ ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը իր մոտ է կանչել Դավիթ Ափոյանին և նրան անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ ցույց տվել, ապա հարցրել ,թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երևացող անձանց։
Ափոյանը պատասխանել է, որ չի ճանաչում։ Մեզ հայտնի դարձավ, որ Գևորգյանը Ափոյանին ցույց է տվել անցած շաբաթ իրավագիտության ֆակոuլտետում հնչած կրակոցների վերաբերյալ տեսանյութ։ Ոստիկանությունը Ափոյանին բերման է ենթարկել կրակոցների գործով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )