Ինչու՞ Պադվալի Վաղո
Գյումրին միայն անուն չէր։Յոթ վերք եկեղեցի էր,քարե նախշ ու գիր,համով հոտով խոսք…Գյումրին Գյումրի էր,պարտադրված Ալեքսանդրապոլ անունը չկարողացավ նվաճել քաղաքը։Գրավեց երկաթուղային կայարանը զորանոցնորի տարածքը,որոշ չափով`մեկ երկու փողոց ու քաղաքային այգին,հետո,ինչքան էլ չարչարվեց,ուժ չունեցավ թափանցելու Գյումրվա ավանդապաշտ պատերից ներս։
Նոր դարի մուտքը ոչինչ չփոխեց քաղաքի կյանքում,ամենահամով բանը դարձյալ փռան առջև տրվող տաք֊տաք յաղլին էր,ամենից հաճելի անկյունը`#Վաղոյի գինետունը։ր Ալեքսանդրովսկի փողոցի մայթից ոլորուն աստիճաններ էին իջնում գետնի տակ,դեպի մի ոչ մեծ,կիսամութ սրահ,ուր չորս֊հինգ սեղաններ էին դրված.դա էլ հենց Վաղոյի նշանավոր “Պադվալն” էր։Վաճառասեղանի ետևում առանց ուսադիրների զինվորական շորերով,բարձրահասակ,խիստ հայկական դեմքով թխահեր մի երիտասարդ գինի էր լցնում գավաթները։Ինքը գինետան տեր Վաղոն էր,որի լրիվ`Վաղինակ Մինասյան անունը Գյումրին այդպես էլ չարտաբերեց։Պադվալի Վաղոն մշտապես ուրախ և առատաձեռն այդ մարդը ,քաղաքի երդվյալ “ազապներից” մեկն էր,չէր ամուսնանում,որովհետև,ըստ գյումրեցիների խոսակցության, ինչ որ ուխտ ուներ կատարելու։Շշուկներ էին տարածվել,թե Վաղոն կապ ունի արևմտահայ ֆիդայիների հետ։Խորհրդավոր ակնարկներն ավելի էին սփռվում,երբ իր մշտական հաճախորդներ ունեցող Վաղոն պարզապես ֆիդայիների հետ կապ ունեցող մեկը չէր,այլ ազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ,որի խնդիրը Թախթի,Բասենի և Կարսի մեր պահեստներին գաղտնի զենք ու զինամթերք մատակարարելն էր։Գյումրեցին չգիտեր,որ Վաղոյի պադվալում գինու դիմաց վճարած իր փողով զենք է գնվում Արևմտյան Հայաստանի կռիվների համար…
Իգնատ Մամյան
Լուսանկարը կապ չունի Վաղոյի պանդոկի հետ
