Ինչո՞ւ պետք է հանրային տարածքը, առանց մրցույթի հանձնվի ոմն մեկի՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար․ գերակա շահ՝ բայց ոչ հանրային, այլ նեղ անձնական (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանում արթնացել ու որոշել են ԵՊՀ-ի դիմաց գտնվող թենիսի կորտերը քանդել։ Որոշումն էլ պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։

Իհարկե, շատերը համոզվեցին, որ 2018 թվականից երկրի իշխանությունը զավթած քայլիստները քանդելու սիրահար են։ Համենայնդեպս, առայժմ միայն քանդում են, իսկ եթե սարքում են, ապա միայն իրենց համար․․․

Հիմա խոսենք թենիսի կորտերի «դարդի» մասին․ այն կորտերի, որը 60 տարվա պատմություն ունի, այն կորտերի, որտեղ տարիներ շարունակ անվճար մարզվել ու մարզվում են բազմաթիվ մարզիկներ ու սպորտի սիրահարներ․․․ Մի խոսքով՝ կորտեր, որը ստեղծվել է դեռևս 60-ականներին, բարեկարգվել է «նախկինների» ժամանակ ու, չգիտես ինչու, խանգարում է գործող իշխանությանը։

Լուսանկարում՝ Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող մանկապատանեկան մարզադպրոցը 1960-ականներին․

Հնարավոր է սա text that says 'HinYerevan.com' նկարն է

Թեև իրականում կան վարկածներ, թե ինչու է քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել քանդել կորտերը, սակայն ինքը, լուրջ, համոզիչ ու հիմնավոր պատասխան չի տվել՝ իր որոշումն արդարացնելու համար։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այն, ինչ կարողացավ նա արտաբերել, հետևյալն էր․

«Առաջարկվող նախագծով առաջարկվում է այգին վերականգնել, ավելի այգու տրամաբանության մեջ դնել և․․․ էդտեղ ես ինքս երկար տարիներ պարապել եմ թենիս, էն ժամանակ ինձ համար տարօրինակ չէր, բայց հիմա, որ Օղակաձև այգու տրամաբանությունը նայում ենք՝ էդտեղ թենիսի կորտերը չպետք է լինեն․․․»։

Իհարկե, եթե նայենք տրամաբանությանը, ապա պետք է քանդել նաև նույն Օղակաձև այգու սկզբնամասում տեղակայված ու «Օղակաձևին», նույն այդ տրամաբանության մեջմոլախոտի նման սերտաճած Queen Burger (Քուին Բուրգեր) սրահը (որն ի դեպ, վերջերս են վերանորոգել ու երկրորդ հարկ ավելացրել)։

Ակնհայտ է, որ այն ոչ մի աղերս չունի Օղակաձև այգու տրամաբանության մեջ, բայց այդ հարցում Ավինյանն էլ «դուխ» չունի։ Եվ իսկապե՛ս, նա քանի՞ գլուխ ունի քանդելու ՔՊ-ական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին, նույն ինքը՝ Գռզոյին, պատկանող օբյեկտը։ Ու հիմա, թողած բոլոր ապօրինի կառույցները, կրպականման տձև կառույցներն ու համանման առևտրի կետերը՝ Ավինյանը թենիսի կորտերի «ջանին» է անցել։

Այդ տարածքը Երևանի քաղաքապետը մտադիր է, առանց մրցույթի, տրամադրել «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար։

Ու որպեսզի այդ ամենից մեծ աղմուկ չբարձրանա (թեև ոչ ոք հիմար չէ, և բոլորն արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում ու աղմուկն ապահովված է), Ավինյանն այդ ամենն անում է «հանրային գերակա շահ» անվան ներքո։

Ու, այս հարցի հետ կապված, ոչ խորհրդակցության ժամանակ, ոչ էլ դրանից հետո Ավինյանի կողմից չի եղել որևէ կապակցված խոսք ու տրամաբանական պարզաբանում, թե ինչո՞ւ պետք է հանրային տարածքը, առանց մրցույթի, հանձնվի մի կառուցապատողի՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար և ճանաչվի «հանրային գերակա շահ»։

Ու այստեղ հարց է առաջանում, թե իրականում այդ  ո՞ր օլիգարխի կամ քայլիստի մերձավորի շահն է պաշտպանում Ավինյանը։

Լուսանկարում՝ քանդված թենիսի կորտերի փոխարեն կառուցվելիք սրճարան-ճեմուղու նախնական տարբերակը․

Անդրադառնալով խնդրին՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը գրել է, որ իրականում Օղակաձև կորտերի հետ կապված խառը պատմություններ կան․ այստեղ խոսքը թենիսի կորտերի, Էվոկաբանկի, ՍՊԸ-ի, ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ԱՄՆ-ի և դրա հետ անմիջական առնչվող որոշ անհատների մասին է։

Նա նշել է, որ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է Ներսիսյան Վարազդատը, ով Էվոկաբանկի խորհրդի անդամ է։
Нет описания.
««Էվոկաբանկը» նույնականացվում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սենիկ Գևորգյանի անվան հետ: Էվոկաբանկի խորհրդի նախագահի տեղակալն է Սենիկ Գևորգյանի ազգական, ԵՊՀ ռեկտորի նախկին ժ/պ Գևորգյան Գեղամը:
Գևորգյան Գեղամի` ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնում լիազորությունները, սույն տողերի հեղինակի հայցադիմումի հիման վրա, դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (ԵԴ/13566/02/20):
Թենիսի կորտերը ծառայելու են թենիսին:
ՀԳ. «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն սերտ համագործակցում է ՀՊՏՀ-ի հետ, որի ռեկտոր Գալոյան Դիանան, ըստ մամուլի հրապարակումների, գողություն է կատարել ԱՄՆ «Neiman Marcus» հագուստի խանութից, դատապարտվել է ԱՄՆ դատարանի կողմից և, նույնիսկ` բանտում է նստել:
ՀԳ2. Ահա, այսպիսի խառը պատմություն»,– գրել է Հեքիմյանը։
Անկեղծ ասաց, էլի վարկածներ կան, որոնց հիմնավորմամբ քանդում են կորտերը, բայց առայժմ դրանց չանդրադառնալով արձանագրենք, որ ամեն դեպքում ստացվում է՝ ասել են՝ անում է։
Ակնհայտ է, որ եթե այս ամենն արվում է չարամիտ ակնկալիքներով, որտեղ իսպառ բացակայում է հանրային՝ այն էլ գերակա շահը, ապա Ավինյանն անշուշտ պետք է ունենա իր մասնաբաժինը։ Այս պարագայում գերակա շահը ոչ թե հանրային է, այլ նեղ անձնական։

Անկեղծ ասած՝ երբ նա իր խոսքում ասաց, թե ինքն էլ է այդ կորտերում շատ պարապել, մի պահ թվաց, թե խղճի խայթ զգաց ու փրկության լույսի շող իջավ այդ տարածքի վրա, բայց՝ ո՛չ, դա միայն թվաց ․․․ Ավինյանը «տարօրինակ» որակեց թենիսի կորտերի գտնվելն այդ վայրում և շեշտեց, որ այն պետք է քանդել;

Այդ ամենը հիշեցրեց Կարգին Հայկոյի (նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի) սիթքոմներից մեկը, որտեղ օգնություն ակնկալողին ասում են՝  ախպեր ջան, հայ եմ, բայց շատ սոված եմ․․․

Հիմա Ավինյանը, քանի դեռ կարող է, որոշել է իր քաղցին ու ծարավին հագուրդ տալ՝ անտեսելով ամեն ինչ ու աչք փակելով բոլոր արժեքների վրա։ Այլ կերպ ասած՝ քար է գցում այն աղբյուրին, որից ժամանակին ինքն էլ է ջուր խմել։

Ու եթե այստեղ կա որևէ տրամաբանություն, ապա դա միայն իր քաղաքական ընկերների գործելակերպին հատուկ՝ քանդելու և ամեն ինչ տանուլ տալու տրամաբանությունն է։

Արմինե Մկրտումյան

https://newspress.am/?p=201498&l=am

Share This