Իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են. դատավոր Սարգիս Պետրոսյան
Հարգելի՛ քաղաքացիներ
Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։
Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։
Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։
