Իլուր-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, ՀՀ Առաջին նախագահը բավարարվեց հետևյալ հակիրճ պատասխանով. «Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը: Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»:

Չարլի Շինը անկեղծ հարցազրույց է տվել, որում խոսել է տարիներ տևած թմրամոլության մասին: Դերասանի խոսքով՝ մի պահ նա այնքան շատ թմրանյութեր էր օգտագործել, որ թմրակարտելը չէր վաճառում իրեն:

«Քանակը, որը նրանք վաճառում էին [իմ դիլեր] Մարկոյին և այն հաճախականությունը, որը նա խնդրում էր… դա այնպիսի ծավալ էր, որը նրանք երբեք չէին տա նրան, ով դրա վաճառքով չէր զբաղվում», – խոստովանել է Շինը Primetime-ի եթերում: Կարտելը որոշել է, որ դերասանը չափազանց արագ է «սպառում» թմրանյութերը և կարող է փորձել վաճառել առանց թույլտվության: «Եվ թույլտվություն ստանալու համար պետք է համաձայնել խոշոր տղաների հետ», – բացատրել է Չարլին:

Շինը նաև հիշել է իր ժամանակը «Երկու ու կես տղամարդ» սերիալում, որտեղ նա նկարահանվել է մինչև 2011 թվականին իր վիճահարույց հեռացումը:

Նա ասել է, որ CBS-ը մասնավոր ինքնաթիռ է ուղարկել իրեն վերականգնողական կենտրոն տանելու համար: Ի վերջո, Շինին փոխարինել է Էշթոն Քաթչերը, և դերասանն ինքը հայտնվել է աղմկահարույց սկանդալների կենտրոնում:

Այսօր Չարլի Շինը նշում է թմրանյութերից և ալկոհոլից հրաժարվելու գրեթե ութ տարին: «Ամեն ինչ դադարեց աշխատել: Չկային երեկույթներ, ոչ էլ էյֆորիա: Ես հասկացա, որ հիասթափեցնում էի ինձ և իմ սիրելիներին: Ժամանակն էր դադարեցնել», – ասել է նա:

Դերասանը հիշել է այն պահը, երբ «թեթևացում» է զգացել ՄԻԱՎ-ի ախտորոշումից հետո՝ այն անվանելով շրջադարձային պահ:

Այժմ 58-ամյա դերասանը պատրաստվում է իր կարիերայի նոր փուլի: Netflix-ը թողարկում է «Չարլի Շին» անունով վավերագրական ֆիլմ, իսկ նրա «Շինի գիրքը» հուշագրությունը վաճառքի է հանվել այս շաբաթ:

Share This