Ի՞նչ արժե քննարկվող գրիչը. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կեղծիք է տարածում

Երեկ՝ հունվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նախորդ օրը խոստացած «օբյեկտիվ, արժանահավատ փաստը»՝ ի պատասխան ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն պահանջի, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ Թովմասյանը, 2018թ. մայիսից սկսած, ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով Փաշինյանին կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»։
Փաշինյանը, մասնավորապես, հրապարակել է մի գրիչի նկար՝ մեկնաբանելով. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն…»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )