Ժողովրդի բերած՝ժողովրդի դուրս շպրտած
2018թ.կոշտ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝շրջանառության մեջ դրեց փողոց փակելու,ասել է՝ լսելի դառնալու այլընտրանքային ձևը։Նոր էր, բացի դրանից՝Փաշինյանը ամեն փողոցում, թաղում ոտքի վրա լուծումներ էր առաջարկում։Ժողովուրդը սիրեց Նիկոլին, որովհետև գիտեր որտեղ, ինչ խոսի։Չէր էլ պատկերացնում, որ մի օր այդ նույն ժողովուրդը պիտի ճակատին դավաճանի պիտակ կպցնի։Նիկոլը 3 տարվա ընթացքում միայն ցույց է տվել իր և ուսապարկերի համարվող՝իշխող ուժի ամուլությունն ու վտանգավորությունը։3 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը՝մարդկանց ճամբարների բաժանելն է, հետևյալ տրամաբանությամբ՝ով խոսի կամ թեթևակի պատկերացում ունենա կործանման, կամ ճահիճը ընկնելու մասին՝վերջ ինքը սև է, իսկ ով կուրորեն հավատում և անվերապահորեն վստահում է Նիկոլին և իր ինֆանտիլ թիմին՝սպիտակ է ու իրենցական։
