Ժողովրդավարական Հայաստան, մեծագույն միֆը

Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել ամեն առիթով թմբկահարել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, բայց կառավարման վեց տարիների ընթացքում անհոգնել ապացուցել են, որ ժողովրդավարությունը բացարձակ աղերս չունի Հայաստանի հետ։Թեպետ ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք գնալ, երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկանական հաստ պատով է շրջում, կամ երբ Հայաստանում ասֆալտին քարշ տալով կարող են բերման ենթարկել։ Ժողովրդավարության մասին միֆը վերջին շրջանում ամենաշատը ոստիկաններն են ապացուցել, երբ ցույցերի ժամանակ անգամ չխնայեցին լրագրողներին, պատգամավորներին։ Ցավալիորեն ժողովրդավար Հայաստանում մարդը բարձրագույն արժեք չէ, որովհետև երբ դու իշխանության տեսակետներից տարբեր տեսակետ ես ունենում, արդեն իսկ հայտնվում ես թիրախում։ Լրագրող վարչապետը ամենաշատը իր գործընկերներին`լրագրողներին է ճնշած պահում։

Անկախ Հայաստանում երբևէ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ երբևէ այդքան բռնություններ և ապօրինություններ չեն եղել, ինչքան վերջին տարիներին։ Սրճարանում ծեծ, քաշքշուկներ, վիրավորանքներ, վրաերթի դեպքեր։ Սա աննախադեպ է ժամանակակից աշխարհում, ընդ որում աննախադեպ է այնպիսի պետությունների համար, որոնք շարժվում են ժողովրդավարությամբ, բայց այս ամենը ժողովրդավարության հետ աղերս չունի։ Այս ամենը ընդ որում պատահական չէ, ԶԼՄ ներկայացուցիչները առաջնային թիրախ են ընտրված և դա կոնկրետ նպատակ ունի։ Քանի որ ԶԼՄ ներկայացուցիչները բարձրաձայնում են և ի լուր աշխարհի են դարձնում իշխանության կողմից ապօրինի և հակասահմանադրական գործողությունները։Իշխանությունները փորձ են անում որոշակի առումով լռեցնել, որովհետև ԶԼՄ-ն այն կայացած ինստիտուտներից է, որը փուշ է իշխանության կոկորդին։

Share This