«Ժողովուրդ». ՔՊ-ն միայնա՞կ, թե՞ դաշինքով է մասնակցելու ավագանու ընտրություններին
Տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Այս առումով առավել ակտիվ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ընտրություններից դեռ 3 ամիս առաջ ողջ ռեսուրսով լծվել է ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կուսակցության դիլիջանյան քաղաքական ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է նաեւ ավագանու ընտրությունների հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ քննարկումների արդյունքում ինչ որոշում են կայացրել, ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ «Կարծում եմ՝ ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին դեռ վաղ է խոսելը:
