Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ

Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն կարծիքների կապակցությամբ, թե ինքը կապ չունի Լևոն XIV-ի նոր Հռոմի պապի ընտրվելու հետ։

«Շատ զվարճալի է դիտել, թե ինչպես է ABC-ի «Fake News»-ի հաղորդավարուհի Մարթա Ռադիցն այսօր առավոտյան բացահայտ հայտարարում, որ Լեւոնի` Հռոմի պապի ընտրվելը, ըստ էության, կապ չունի Դոնալդ Թրամփի հետ։ Անսպասելիորեն, բայց նա տարված էր Թրամփով», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Այս գրառումը կարելի է նաեւ այսպես ընկալել. Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ:

Share This