Թրամփը հայտնել է՝ կստորագրի «երկրի պատմության ամենապատմական հրամանագրերից մեկը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրամանագիր ստորագրելու մտադրության մասին, որով ամբողջ երկրում 30-80 տոկոսով կնվազեցվի դեղատոմսով դեղերի արժեքը: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել Է Truth Social-ում։

Նա ընդգծել է, որ մայիսի 12-ին ժամը 9:00-ին կստորագրի «երկրի պատմության ամենապատմական հրամանագրերից մեկը»: Թրամփն այդ որոշումն անվանել է «առավել բարենպաստ ազգի» քաղաքականություն։

Նրա խոսքով՝ տվյալ միջոցառումն ուղղված է ԱՄՆ-ում դեղերի անարդարացիորեն բարձր գների վերացմանը՝ համեմատած այլ պետությունների հետ:

Share This