Թրամփը եզակի հնարավորություն ունի դառնալու Երեւանի եւ Բաքվի միջեւ «խաղաղարար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կովկասում դիրքերն ամրացնելու եզակի հնարավորություն ունի։ Դրա համար նա պետք է ամեն կերպ աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Երեւանն ու Բաքուն ներկայումս ձգտում են կարգավորել իրար հետ ուենցած տարաձայնությունները, ինչը լիովին համապատասխանում է ԱՄՆ շահերին։

Պարբերականը նաեւ նշում է, որ չնայած ցուցաբերած առաջին վճռական հայտարարություններին, Թրամփի համար Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հանձնառությունը կենսագործելը կլինի շատ բարդ։

Սրան հակառակ, կա եւս մեկ հակամարտություն, որի կարգավորման համար, ըստ հոդվածագրի, ավելի քիչ ջանքեր կպահանջվեն, իսկ արդյունքը կարող է լինել բավականին զգալի ամերիկյան շահերի համար։

Խոսքը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղության հասնելու գործընթացի մասին է։ Երեւանն ու Բաքուն խաղաղության բանակցություններ են վարել վերջին մեկ տարվա ընթացքում եւ հիմա շրջադարձային առաջընթացի շեմին են գտնվում։

Երկու արյունալի պատերազմների պատճառ դարձած այս հակամարտությունը ներկայումս լիովին հնարավոր է կարգավորել եւ եթե Թրամփը դա կարողանա անել, զգալիորեն կնպաստի ամերիկյան դիրքերի՝ ռեգիոնում ամրացմանը, ասված է հոդվածում։

Share This