Թուրքիայում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել

Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլիի շրջանում՝ հին ոստիկանական դպրոցի տեղակայման վայրում, որտեղ այգի է կառուցվում, հայկական երկու գերեզման է հայտնաբերվել, որոնք ենթադրաբար 17-րդ դարի են: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Nazilli Havadis թերթի թղթակից Մեհմեթ Ալի Ջինթոսունը տեղեկացրել է, որ աշխատողների զեկուցումից հետո Այդընի թանգարանի տնօրինությունն ու Նազիլիի իշխանություններն իրենց ներկայացուցիչներին են ուղարկել դեպքի վայր:
Ուսումնասիրությունից հետո փորձագետները կարծիք են հայտնել, որ գերեզմանները 17-րդ դարի են, պատկանում են այն ժամանակ Նազիլիում ապրած երկու հայի:

Դրանից հետո տապանաքարերն ուսումնասիրվել են Այդընի հնագիտական թանգարանի տնօրենի և փոխտնօրենի կողմից: Գերեզմանաքարերը բեռնատարներով տեղափոխել են և տեղադրել շրջանի Սյումեր կոչվող այգում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )