Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետի տան մոտ կրակոցներ են հնչել

Մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թուրքիայի Գերիսուն քաղաքի քաղաքապետ ընտրված Բյուլենթ Քարայի տան մոտ անհայտ անձը կրակ է բացել։

Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Նոր քաղաքապետը ներկայացնում է ընդդիմադիր կուսակցությունը։ Միջադեպի արդյունքում նա չի տուժել։

«Մենք չգիտենք, թե ով է դա արել,  բայց մեր ոստիկանությունը արագ միջամտեց միջադեպին և բերման ենթարկեց կրակողին», – մեկնաբանել է ինքը՝ Քարան։

Մինչ այս քաղաքագետ Հաքան Աքսայը Թուրքիայում ընտրությունների արդյունքները քաղաքական երկրաշարժ էր անվանել։

Share This