Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում հունվարի 24-ի երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության ղեկավար Մեհմեդ Գյուլյուօղլուն:
Պաշտոնյան նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:55-ին (Երևանի ժամանակով 21:55-ին) Սիվրիջ քաղաքի մոտակայքում:
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
«Արմենպրես»-ի տեղեկություներով՝ երկրաշարժի հետևանքով կան զոհեր: Թուրքական իշխանությունները այս պահին հայտնում են 4 զոհի մասին։
