Թեժ բանավեճ, փաստեր, կիսահաշտություն Մարուքյանի ու Սիմոնյանի միջև
Ազգային ժողովում այսօր ճեպազրույցների ժամին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե Ալեն Սիմոնյանը ստում է, թե ինքը նրան SMS է գրել՝ խնդրելով դուրս գալ փողոց և կանգնել իրենց կողքին, քանի որ իրենց՝ Սիմոնյանին ու մյուսներին, բռնության էին ենթարկում։
Դահլիճից դուրս գալուց հետո դռների մոտ նկատեցինք Ալեն Սիմոնյանին, որը հեռախոսը ձեռքին սպասում էր, որ հերքեր Մարուքյանի ասածներն ու ներկայացներ փաստ, թե ինչպես է նա Մարուքյանին այն ժամանակ խնդրել դուրս գալ փողոց։ Մարուքյանը նայեց Սիմոնյանի ցույց տվածն ու ասաց, որ սա ինքը գրել է Ֆեյսբուքում՝ «Ելք» դաշինքի խմբում, այլ ոչ թե իրեն անձնական SMS հաղորդագրություն է ուղարկել։ Սկսվեց թեժ վիճաբանություն, փոխադարձ մեղադրանքներ ու հիշեցումներ, հընթացս հիշեցին նաև օրեր առաջ Մարուքյան-Սիմոնյան բանավեճի ժամանակ իրար հասցեի հնչեցրած հայհոյանքները։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքն ընդունում է Էդմոն Մարուքյանի ներողությունները, որ ասել է նա, և կոչ արեց Մարուքյանին վերադառնալ դահլիճ և աշխատել։
«Դուք մի տարի ա ուզում եք, որ Ձեզ խփեն, պարոն Մարուքյան»,-ասաց Սիմոնյանը։
