Էքստրասենսը 2024-ին կանխատեսում է քաղաքական եւ սոցիալական «ցնցումներ», ինչպես նաեւ՝ «կանանց հաջողություններ»

Էքստրասենսը, ով պնդում է, թե կանխատեսել էր Covid-ը, 2024 թվականին կանխատեսում է «քաղաքական եւ սոցիալական ցնցումներ» եւ «կանանց հաջողություններ», գրում է PA Real Life-ը։

37-ամյա Նիկոլաս Օջուլան է, որը բնակվում է Լոնդոնի հարավում, իր էատրասենսոր ունակությունները հայտնաբերել է մոտ 17 տարեկանում, երբ պատկերացումներ է ունեցել, թե մասնակցել է Ֆրանսիական հեղափոխությանը եւ Եգիպտոսի թագուհի է եղել: Այդ ժամանակվանից նա կարծում է, որ ճշգրիտ կանխատեսել է այնպիսի բաներ, ինչպիսիք են Covid-19-ը եւ Black Lives Matter շարժումը:

2024 թվականին նրա «ներքին ձայնը» եւ տեսլականները հուշում են սկանդալ թագավորական ընտանիքում, տնտեսական անկում եւ մի շարք հայտնի կանանց հաջողություններ:

«Կարծում եմ, որ 2024 թվականին շատ քաղաքական եւ սոցիալական ցնցումներ են սպասվում, բայց կանանց համար մեծ առաջընթացներ կլինեն… Ես տեսնում եմ Դոնալդ Թրամփի աճող իշխանությունը: Ես զգում եմ, որ նա կարող է, նույնիսկ, նոր կարիերա ունենալ, եւ դա մեծ բան կլինի, կամ նա կարող է դառնալ հաջորդ նախագահը: Բայց կարծում եմ, որ նրա անձնական կյանքում մեծ հաջողություններ չեն լինի»։

Նիկոլասը նաեւ տեսլականներ ունի՝ կապված տնտեսության փլուզման հետ։ «Կարծում եմ, որ նավթի գները կբարձրանան, իսկ դոլարը կշարունակի թուլանալ ժամանակի ընթացքում, ինչը կհանգեցնի ծախսերի էլ ավելի բարձրացմանը»,-ասել է նա՝ կանխատեսելով նաեւ սննդի պակաս:

Խոսելով հայտնիների մասին՝ էքստրասենսը նշել է Քիմ Քարդաշյանին՝ ասելով, որ նա գիրք կգրի, եւ «մարդիկ նրան կտեսնեն ոչ թե որպես անլուրջ աստղի, այլ որպես խելացի կնոջ»:

Share This