Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը պարգևատրել է շտապօգնության բժիշկ Վահե Գևորգյանին
Այսօր Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի կողմից պարգևատրվել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Թիվ 4»ենթակայանի բժիշկ-ռեանիմատոլոգ Վահե Գևորգյանը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բալայանին և սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և անվտանգ հերթապահություններ։
Այս պարգևատրումը բարձր մասնագիտական պատրաստվածության և ամենօրյա պատասխանատու ծառայության արժանի գնահատումն է։
Հպարտ ենք, որ մեր թիմում ունենք այսպիսի մասնագետներ։
