Էրդողանն ու Մակրոնը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 21-ին հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացման մի շարք հարցեր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )