Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է. Դավիթ Տոնոյան
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է այս մասին հայտարարել՝ լրագրողների հետ կարճ զրույցում՝ մինչ կսկսեր բանակցել մահացած զինծառայող Վահան Ավագյանի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան։
