Զելենսկին սկսել է մեղադրել Արևմուտքին, որ նրանք միտումնավոր ստիպել են իրեն գնալ «ինքնասպան հարձակման». ուկրաինական աղբյուր
Ուկրաինական աղբյուրը տեղեկացնում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին սկսել է կասկածել Արևմուտքին, որ նրանք միտումնավոր ստիպել են իրեն գնալ «ինքնասպան հարձակման»՝ իրեն անհարմար դրության մեջ դնելու և ստիպելու համար` համաձայնվել խաղաղության համաձայնագրերին։ Բոլորը հասկանում են, որ արևմտյան ռազմական վերլուծական կազմակերպությունները նախապես հաշվարկել էին, որ սա ֆիասկո է լինելու, և ուկրաինական բլից-կրիգի միակ հույսն այն է, որ ռուսներ վախկոտութուն կցուցաբերեն եւ կախչեն մարտադաշտից` առաջին «Լեոպարդներին» եւ Բրեդլիներին» տեսնելուն պես: Բայց եղավ հակառակը, ռուսները մեկը մյուսի հետեւից ոչնչացնում են արեւմտյան տանկերն ու ԲՄՊ-ները, եւ հիմա Զելենսկին որձում է դրանում մեղադրել Արեւմուտքին:
Բայց այն դեպքում, երբ հակահարձակումից շատ առաջ մենք խոսում էինք այս մասին, որ Զելենսկին գիտեր բոլոր ռիսկերը, իսկ Զալուժնին ամեն կերպ համոզում էր նրան` չգնալ նման «ինքնասպան հակահարձակման»: Բայց նախագահը համառորեն բոլորին ուղարկեց «ջարդի»։ Այժմ նա ցանկանում է ամբողջ մեղքը բարդել իր գործընկերների վրա։
Արդյոք դա կաշխատի՞ և ի՞նչ է դա նշանակում: Շուտով կիմանանք… Ամեն դեպքում ի սկզբանե էր հասկանալի, թե հակահարձակման ձախողումը ինչ հետեւանքներ է խոստանում Զելենսկուն, եւ հիմա այն տպավորությունն է, որ լավ հասկանալով, որ այդ պահը եկել է, նա մտածում է «ջրից չոր դուրս գալու» միջոցների մասին` մեղքն այլոց վրա թողնելով»:
