Զելենսկին պատասխանել է Պուտինի առաջարկին և ներկայացրել իր պայմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ստամբուլում մայիսի 15-ին ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Նա կոչ է արել մայիսի 12-ից դադարեցնել կրակը, և այդ դեպքում Կիևը պատրաստ կլինի հանդիպմանը։ Ուկրաինայի առաջնորդը իր հայտարարությունը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում։

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և հուսալի՝ սկսած վաղը՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ է հանդիպման», – գրել է Զելենսկին։

Share This