Երևանում տուն է այրվել

Հունիսի 16-ին, ժամը 19։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է տուն։ ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Խուդյակով, այլ Դավիթ Մալյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։10-ին: Այրվել է տունը՝ մոտ 90 քմ։

 
Share This