Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել

Սիրարփի Հայկազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջարկում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար տիկին Սիրարփի Հայկազյանին», – ասաց Ավինյանը։

Share This