Երկու հրթիռ է ընկել Բաղդադի <<կանաչ գոտում>>

Առնվազն երկու հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիյա» հեռուստաընկերությունը։ Ավերածությունների եւ տուժածների մասին դեռեւս տեղեկություններ չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ «կանաչ գոտին» Բաղդադի այն թաղամասն է, որտեղ գտնվում են հիմնական կառավարական հաստատություններն ու դեսպանատները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )