Երկու ժողովրդական դեղամիջոց լնդերի բորբոքումից ու արյունահոսությունից ազատվելու համար
Լնդերի բորբոքումները, գրգռվածությունն ու արյունահոսությունը բավական տարածված խնդիր են և կարող են պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, սակայն բարեբախտաբար կան շատ արդյունավետ բնական դեղամիջոցներ, որոնք կարելի է կիրառել բորբոքված ու արյունահոսող լնդերը բուժելու համար:
Հարկ է հիշել, որ լնդերի բորբոքումները բուժելը բավական հեշտ է ժամանակին միջոցներ ձեռնարկելու դեպքում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու շատ պարզ ու հասանելի դեղամիջոց, որոնք կարելի է կիրառել ցանկացած պահին լնդերը բուժելու և հետագայում խնդիրի կրկնությունը կանխելու համար:
- Խառնել չորացրած եղեսպակի խոտն ու երիցուկի ծաղիկները (1:1 հարաբերակցությամբ), այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև սառչի: Ստացված թուրմը քամել և օգտագործել օրական երկու անգամ բերանի խոռոչի ողողումներ անելու համար:
- 1 ճաշի գդալ կաղնու չորացրած ու մանրացրած կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 15 րոպե թրմել տաք գոլորշու վրա: Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և օգտագործել բերանի խոռոչի ողողումներ անելու համար:
Այս թուրմերն անչափ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
