Երեխան ծնվել է մահացած․ քրգործ է հարուցվել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի 8-ին ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 2001թ. ծնված բնակչուհու կողմից 38 շաբաթական հղիության արական սեռի մահացած պտուղ ծննդաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ քննչական կոմիտե

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )