Եվրախորհրդարանը քվեարկել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններին նվիրված համաձայնագրի օգտին

Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո Եվրամիության և Մեծ Բրիանիայի միջև երկկողմ հարաբերություններին նվիրված համաձայնագրին:

Քվեարկության արդյունքներն ապրիլի 28-ին հրապարակել է Brexit-ի հարցերով ԵԽ-ի համակարգող և լիբերալների առաջնորդ Գի Վերհոֆստադտը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագրին: Արգելքների ստեղծման և ազատությունների վերացման՝ պատմության մեջ առաջին առևտրային գործարքը: Ձախողում երկու կողմերի համար էլ, բայց ավելի լավ է, քան ոչինիչ»,- գրել է նա Twitter-ի իր Էջում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )