Եթե չգիտեք ով է Մորգենշտերնը, ասեմ.Պողոս Ստամբուլյան

Մարտ ամսին Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ռուս ռեփեր Մորգենշտերնի համերգը։ Տոմսերը, ասում են արդեն սպառվել է։
Եթե չգիտեք ով է Մորգենշտերնը, ասեմ։ Սատանիստական հայացքներ ունեցող մեկը, ով բացահայտ առաջ է տանում չարությունը։ 666 թվի հետ սեր ունեցող մեկը, ով իրենով է անում բազմաթիվ երիտասարդների ֆինանսավորելով նրանց հենց այդ թվին համարժեք գումարներով։ Նա 44օրյա պատերազմի օրերին ծաղրում էր հայերին։
Ու էս ամենին զուգահեռ։ Հայ հասարակությունը, ով լռում է, և դա դեռ քիչ է, մի հատ էլ վաղը իրար հերթ չտալով շատերը գնալու են լսեն այդ սատանիստներին։
Լավ, էլ ի՞նչ լեզվով պետք է խոսենք, էլ ի՞նչ օրինակներ պետքա բերենք, որ էս հասարակությունը հասկանա, որ սխալ ուղու վրա է։ Լավ, ե՞րբ եք հետ դառնալու։ Երբ եք դառնալու դեպի Աստված, դեպի Եկեղեցի։ Չեք հասկանում որ երկիրը կործանվում է։
Ու մարդիկ կան, որ հույս ունեն երկիրը փրկվելու՞ է։ Չէ, վախենամ թե չի փրկվի։ Աստծուց շատ եք հեռվացել։ Եկեղեցու դեմ էիք դուրս եկել ժամանակին։ Ուզու՞մ եք լավ բաներ տեղի ունենան մեր երկրում։ Դարձի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ։
Ու հա, մենակ Նիկոլին մի մեղադրեք էս ամենի համար։ Բոլորդ էլ մեղավոր եք որ երկիրը էս վիճակում է։ Գնացեք սատանիստներին լսեք, ու վաղն ամեն ինչ լավ կլինի)))
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )