Դու դեռ պետք է պատասխան տաս գրանցված բոլոր ընտրախախտումների համար. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» դաշինքի շտաբի պետ Իշխան Սաղաթելյանը գրել է, որ ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ արված հայտարարությունները ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Նա հավելել է. «Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար»։

Նա նշել է, որ շտաբը զբաղված է ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ, իսկ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քառորդի արդյունքները։ «Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»։

Share This