Դոսատոեւսկին՝ <<հեղափոխության դեւերի մասին>>

Քանի օր տարին հոբելյանական է՝ ինչպես գրականության աշխարհում է ընդունված ասել՝ «Դոստոեւսկիական», ապա արժի անդրադառնալ բոլոր ժամանակների մեծագույն ռուս դասական հեղինակներից մեկին․ «Դոստոեւսկին Պուշկինի հանդեպ ուներ ահռելի մեծ, ջերմ եւ անձնուրաց սեր։ Մանկության տարիներին ծանոթանալով նրա ստեղծագործությունների հետ՝ Պուշկինի հանդեպ հիացմունքը նա պահպանեց ողջ կյանքի ընթացքում։ «Պուշկինը ռուսական տաղանդի իր լայնությամբ եւ խորությամբ ցայսօր ասես արեգակ լինի մեր ողջ ռուսական մտավորական աշխարհայացքի համար»,- գրել է նա։ Պուշկինի հանդեպ զգացմունքները նա առանձնակի ուժգնությամբ արտահայտել էր 1880 թվականի հունիսին Մոսկվայում՝ մեծ բանաստեղծի արձանի բացման առիթով ասված ելույթում։ Այդ արձանը նախապես այնտեղ չէր տեղադրված, որտեղ գտնվում է հիմա, այլ Տվերյան փողոցի հակադիր կողմում, Տվերյան բուլվարի սկզբում։ Իսկ այնտեղ, որտեղ հիմա Պուշկինի արձանն է տեղադրված, Չարչարանաց վանքի զանգակատունն էր գտնվում։ Վանքը հիմնահատակ ավերվում է 1937 թվականին, եւ 1950-ին Պուշկինի արձանը տեղափոխում են եւ տեղադրում քանդված զանգակատան տեղում։ 1880 թվականին արձանի բացումն ուղեկցվում էր հանդիսավոր ժողովներով, որոնց ընթացքում մշակույթի եւ գիտության նշանավոր գործիչները հարգանքի տուրք էին մատուցում ազգային հանճարին։ Հունիսի 1-7-ին Ազնվականների ժողովում ելթւյո ունեցան գրողներ, այդ թվում՝ Տուրգենեւը, Դոստոեւսկին, իվան Ակսակովը։ Պուշկինը ռուսաց մարգարեն է․ Դոստոեւսկին իր ելույթը սկսել է Գոգոլից մեջբերում կատարելով․ «Պուշկինն արտակարգ երեւույթ է եւ գուցե՝ միակ երեւույթն ռուսական ոգու»։ Եւ ավելացնում է իրենից․ «Եւ մարգարեական։ Այո, նրա հայտնությունը մեզ՝ ռուսներիս համար հանդիսանում է ինչ որ անվիճելի մարգարեական։ Պուշկինը գալիս է ճիշտ այն ժամանակ, երբ մեր դեռեւս նոր նոր ծնունդ առած եւ ձեւավորված հասարակությունում ամրանում է ուղղափառ գիտակցությունը՝ պետրոսյան բարեփոխումների հարյուրամյակից հետո, եւ նրա հայտնությունը նպաստում է, մեր՝ դեռ մութ ճանապարհի նոր եւ ուղղորդող լույսով լուսավորմանը։ Այս առումով Պուշկինը մարգարեություն եւ ու ուղենիշ»։ Մեծ բանաստեղծի ստեղծագործությունների օրինակի վրա Դոստոեւսկին ցույց է տալիս ռուսական մշակույթի համաեվրոպական եւ համամարդկային արժեքը։ Դոստոեւսկին կարծում է, որ ռուս մարդն ունի համաեվրոպական եւ համաշխարհային նշանակություն։ Լինել իսկական ռուս, նշանակում է դառնալ եղբայր բոլոր մարդկանց, դառնալ համամարդ»։ Ռուսաստանի եւ ռուսական մշակույթի առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի «մատնանշի ելքը եվրոպական կարոտից իր ռուսական հոգում, որը համամարդկային է եւ համամիավորող, տեղավորել այնտեղ եղբայրական սիրով բոլոր մեր եղբայրներին եւ ասել վերջնական ու մեծ խոսքը ընդհանուր ներդաշնակության, բոլոր ցեղերի վերջնական համաձայնության մասին, ըստ Քրիստոսի ավետարանական օրենքի»։ Դոստոեւսկու մտքերն համահունչ են այն բանին, ինչը 33 տարի դրանից առաջ գրել է Գոգոլը «Բարեկամների հետ նամակագրությունից ընտրյալ հատվածներում»։ «Մեր հնից եւ ոչ մի հատիկ չի կորչի, որ կա իրապես ռուսական եւ ինչը նվիրագործված է Քրիստոսի կողմից ․․․ Ինչը մեր բնության արմատի մեջ է, թեեւ մոռացված մեր կողմից, սակայն մոտ Քրիստոսի օրենքին․- ապացույցն այն բանի, որ արդեն առանց սրի է մեզ մոտ Քրիստոսը եկել եւ մեր սրտերում պատրաստված հողը ինքն իրեն է արձագանքել Նրա խոսքին, որը հիմքն է Քրիստոսով՝ սլավոնական մեր էության մեւ, եւ մարդկանց եղբայրացումն էլ մեզ հարազատ է եղել նույնիսկ արենակցական եղբայրությունից, որ մեզ մոտ չկա անհաշտ ատելություն մեկ դասակարգի կողմից ընդդեմ մյուս դասակարգին ուղղված, եւ այն չարացած կուսակցությունները, որոնք առկա են Եվրոպայում եւ որոնք անհաղթահարելի խութեր մարդկանց միավորման եւ նրանցմեջ եղբայրական սիրո հաստատման համար ․․․»։ Նույն գրքում Գոգոլը ջերմեռանդորեն պաշտպանում է Պուշկինին դեիզմի մեջ լինելու մեղադրանքներից։ «Որոշները սկսել են հայտարարել իրենց հրապարակումներում, որ Պուշկինի դեսիտ է եղել եւ ոչ թե քրիստոնյա։ Այնպես են ասում, կարծես թե նրանք եղել են Պուշկինի հոգու մեջ եւ ասես թե Պուշկինը պարտավոր էր իր բանաստեղծություններում խոսել քրիստոնեական բարձրագույն դոգմաների մասին, որոնք Եկեղեցու սուրբերն էլ մոտենում են ոչ այլ կերպ, քան մեծ երկյուղածությամբ, դրան պատրաստվելով ողջ կյանքի ընթացքում, սուրբ կենցաղավարությամբ։ Նրանց կարծիքի համաձայն, հարկավոր էր, որպեսզի քրիստոնեական բոլոր բարձրագույն դոգմաները ռիթմավորել եւ դարձնել ինչ որ բանաստեղծական խաղալիքներ։ Հանրայնորեն մարդուն հայտարարել ոչ քրիստոնյա եւ նույնիսկ Քրիստոսի հակառակորդ՝ հիմնվելով վերջինիս հոգու որոշ անկատարությունների եւ այն բանի վրա, որ նա էլ հրապուրվել է հասարակության մեջ այն բանով, ինչով մեզանից ցանկացածն է հրապուրվել, միթեւ քրիստոնեավայել է։ Եւ այդ դեպքում մեզանից ով է քրիստոնյան։ Գոգոլի կարծիքով, Պուշկինն «իր բանաստեղծական պայծառատեսության լավագույն եւ ամենից նվիրական րոպեներին ամենից բարձր է համարել քրիստոնեական վեհությունը»։ Ինչ որ մի ժամանակ Գոգոլի գիրքը վիրավորում էր Բելինսկուն եւ դա դարձել էր պատճառ, որպեսզի Դոստոեւսկին զայրացկոտ նամակ գրի, որը ընթերցել էր պետրաշեւցիների հավաքի ժամանակ։ Դրա համար նա վճարել էր տարիներ շարունակ զինվորություն անելով եւ տաժանակրությամբ։ Սակայն հիմա Դոստոեւսկին փաստացի կերպով կանգնում է Գոգոլի կողքին Ռուսաստանի քրիստոնեական ինքնության եւ եվրոպական ժողովուրդների հանդեպ ունեցած առանձնահատուկ առաքելություն ունենալու հետ կապված վիճաբանության հարցում։ Խոսելով Քրիստոսի ավետարանական օրենքի հիման վրա հաստատվելիք համաշխարհային եղբայրության մասին՝ Դոստոեւսկին իրեն հաշիվ է տալիս, ինչ որ մեկին այդ խոսքերը «կարող են թվալ հիացական, չափազանցված եւ ֆանտաստիկ»։ Սակայն նա խորապես համոզված է Ռուսաստանի առանձնահատուկ առաքելության հարցում, որը ոչ թե տնտեսական հզորությամբ պետք է գերազանցի Եվրոպայի ժողովուրդներին, ոչ էլ գիտությամբ կամ սրով պիտի նվաճի, այլ հաշտեցնի Ավետարանի ուժով։ «Թող որ մեր երկիրը չքավոր է, սակայն այդ չքավոր երկրի վրա «ծառայաբար իջել է Քրիստոսն օրհնելով»»,- եզրակացնում է Դոստոեւսկին՝ մեջբերելով Տյուտչեւին։ Պուշկինյան ելույթի արտասանման օրվա երեկոյան Դոստոեւսկին գրական տոնակատարության ժամանակ կարդում է Պուշկինի «Մարգարեն» բանաստեղծությունը․ «Հոգնա՜ծ ու տանջվա՜ծ, հոգով ծարավի՜ Մութ անապատում թափառում էի. Եվ ահա այնտեղ տեսա վեցթևյան Ելավ Սերովբեն իմ դեմ-հանդիման. Եվ նուրբ մատներով թեթև ու քընքուշ Շըփեց իմ աչերն, կարծես նինջ անուշ. Եվ զարհուրանքով նոքա բացվեցան, Ահաբեկ արծվի աչերի նման. Եվ նա ականջիս դիպավ կամացուկ, Եվ իմ լսելիքն հուզեց ձայն, աղմուկ. Անսացի երկնի սասանումն ու դող, Հըրեշտակների թռիչք լեռներում, Ծովի հատակին զեռունների լող, Ողկույզի աճումն ճոխ հովիտներում։ Եվ նա հպվեցավ իմ սառ շըրթունքին, Եվ պոկեց, հանեց լեզուս մեղսալի՝ Սովոր նենգության և նանիր խոսքին, Եվ այնտեղ դրեց իմաստուն օձի Թունավոր խայթոցն յուր արնոտ ձեռով. Եվ նա պատառեց իմ կուրծքը սըրով Եվ հանեց սիրտըս դողդոջ, բաբախուն Եվ նորա փոխան՝ իմ բացված կրծքում Նա դըրեց բոցոտ ածուխ վառվռուն. Եվ ընկած էի ես անապատում, Որպես մի դիակ։ Եվ ահա բարձրից Անսացի տիրոջ կոչը դեպի ինձ. «Ե՛լ, ո՛վ մարգարե, և լո՜ւր, և հայի՛ր, Եվ հըզոր կամքիս հըլու, անձնվեր, Շըրջի՛ր դու ծովեր, շըրջիր դու երկիր, Եվ խոսքով այրի՛ր մարդկային սըրտեր»»
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )