Դոլարի փոխարժեքը գերազանցել է 76 ռուբլին

Ռուբլու փոխարժեքը կորցնում է դիրքերը հիմնական արտարժույթների նկատմամբ. դոլարի փոխարժեքը գերազանցել է 76 ռուբլին, ապրիլի 6-ից հետո առաջին անգամ եվրոյի փոխարժեքը հասել է 82 ռուբլու, հետևում է Մոսկվայի բորսայի տվյալներից, գրում է ria.ru-ն։Brent տեսակի նավթի գինը 2002 թվականի փետրվարից սկսած առաջին անգամ նվազել է 19 դոլարից, ինչի մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի առևտրային տվյալները:

Brent տեսակի նավթի գինը կազմել է մեկ բարելի համար 18,6 դոլար: Միևնույն ժամանակ WTI նավթի հունիսյան ֆյուչերսների գինը կազմել է 12,96 դոլար մեկ բարելի համար:
Նավթի գների կտրուկ անկումը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ: Շուկան լցված է նավթով, արտադրողներն էլ ստիպված են վճարել գնորդներին, որպեսզի նրանք վերցնեն արդյունահանված նավթը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )